Դրոշ այրել -չայրելու մասին
Մոտ մի 10 տարի առաջ` երանելի ժամանակներում, երբ պետություն էինք, բառի ամենաուղիղ իմաստով իրական պետություն, իր բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ, որտեղ հասարակական-քաղաքական դիսկուրսում բացակա էին «Հանձնված Արցախ», «Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ», «Հայաստանի տարածքային ամբողջականություն» «բռնագաղթ», «Նոր ցեղասպանության վտանգ», «ֆիզիկական անվտանգություն», և նմանատիպ այլ արտահայտությունները` որպես հաղթած պետության ներկայացուցիչ թշնամիների դրոշները այրելուն լուրջ չէի վերաբերում:
Ինչու՞ լուրջ չէի վերաբերում:
Շատ պարզ:
Որովհետև գիտեի, որ որպես քաղաքացի իմ թիկունքին կա պետություն, որը չի կզում թշնամական կողմի առջև չի զբաղվում ազգային շահերի դավաճանությամբ:
Բայց հիմա, երբ պետությունը զավթած հանցախումբը, ուղղակիորեն հանձնել է Արցախը, ուրանում է ցեղասպանությունը, կատարում է թշնամական տանդեմի առանց բացառության բոլոր պահանջները, թշնամին էլ առանց որևէ դիմադրության առաջ է գալիս, ապա դրոշ այրելը ես գնահատում եմ, որպես ըմբոստության խորհրդանշական ակտ:
Ըմբոստության խորհրդանշական ակտ ընդդեմ առաջ եկող թշնամու և ըմբոստության խորհրդանշական ակտ այս իշխանության, որը դավաճանել է իր քաղաքացուն, դավաճանել է մեր ազգային շահերը և սպասարկում է թշնամական օրակարգը:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ